Վերնիսաժի խնդիրները և վարձակալների անօրինությունները


 

Արվեստագետներին ծածկերով ապահովելու փոխարեն, իրենց դանակներով կտրում են այդ ծածկերը,թողնելով  ստեղծագործությունները անձրևի և արևի տակ:

Բարի եղեք ապահովեք ծածկերով,իսկ հները մենք ինքներս կհանենք:
Մենք ունենք կարևորագույն չորս պահանջ:
 
1. Ապահովեք քաղաքակիրթ առևտուր անելու պայմաններով(ծածկ,հովհանոց և այլն)
2.կառուցեք ժամանակակից և հիգիենիկ պահանջներին համապատասխան սանհանգույցներ:
3. Վերացրեք վարձավճարների չհիմնավորված թանկացումները: Ապահովեք բարձր, մարդկային, աշխատանքային և առևտրային պայմաններ որոնց  դիմաց միայն կարող եք ունենալ համապատասխան վերաբերմունք:
4.Լուծեք արվեստագետներին իրենց առևտրային տեղերում տեղակայելու հարցերը առանց նրանց շահերը և իրավունքները ոտնահարելու !
Մենք ունենք էլի շատ խնդիրներ, որոնք պահանջում են իրենց լուծումները:
 
P.S. Վերնիսաժի վարձակալներ մի մոռացեք, որ դուք ընդամենը վարձակալներ եք պետության ու մեր համար այլ ոչ թե, իրենց շնորքով ընտանիքներ պահող հազարավոր արվեստագետների ու առևտուր իրականացնողների տերն ու տիրականը կամ էլ նրանց ճակատագրերի սեփականատերը!!!
 
Մանրամասն մեկնաբանությունները ու տեղեկատվությունը  շատ շուտով:
 
Եվս մեկ անդրադարձ այս թեմայով:
 
 Երբ առհասարակ նոր էր կազմավորվում Երևանյան վերնիսաժը, ընդհանրապես հավաքվում էին միայն արվեստագետները, ժողովրդակ ու ձեռագործ վարպետները: Իսկ հետո բարձիթողի վիճակում (բայց,տարածքի վարձակալների համար ոչ անշահավետ պայմաններով) վերնիսաժը ողողվեց ամեն ամեն բան ու ամեն տեսակ բան վաճառողները, որոնք ոչ մի կապ չունեին արվեստի հետ: Ու այդ շատ սխալ երևույթի գոյության փաստը երբեք չի կարող փաստել թե վերնիսաժը վաճառաոականների շուկա է, ոչ ձեր ոչէլ մեկ ուրիշի կարծիքով!!! Շատ եմ ափսոսում,որ վերնիսաժի սխալ կառավարման հետևանքով այն սկսեց պիտակավորվել որպես վատ կամ ցածրորակ կամ և անարվեստ մի միջավայր: Իրականում մեր վերնիսաժը շատ հրաշալի ու ՔԱՂԱՔԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԱՍՈՒՄ ԱՆՀՐԱԺԵՇՏ մշակութային կենդանի օրգանիզմ ու միջավայր է: Եթե ուզում եք վերնիսաժը մեռնի, ուրեմն տարեք այն մի ծայրամաս ու թաղեք այն այնտեղ: Վերնիսաժր դա ձեր պատկերացրած կամ ենթադրած հասարակ ու հերթական ՅԱՌՄԱՌԿԱՆ ՉԻ!!!!!! P.S. Դուք ինչ եք անում երբ ձեր երեսը կեղտոտվում է ? Դեն եք շպրտում այն ? թե լվանում եք այն ? Իսկական վերնիսաժը դա Երևանի դեմքն է! Այս նամակ - ուղղերցս հասցեագրված էր Narek Hayrumyan-ի գրածին ու նրա նման վերնիսաժի մասին կարծիք ունեցողներին:
 


Ավելացնել էջանիշերում

Bookmark and Share

Կարծիքներ


Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվի ոչ մի տեղ

Վերջին նորություններ և հոդվածներ

Circle.am

Plagiarism is a sin! DO NOT COPY

Protected by Copyscape DMCA Copyright Search

Call me on Skype

Skype Me™!

Share this page

Hayastan.com

Vote For My Site

Հայկական կայքադարան

Armenian Directory

Results of the anti-virus scanning